
Լուսանկար 1 / 5 ՎաճառքՇքեղ առանձնատուն վաճառքի Նորք-Մարաշում, Երևան
$6,500,000733 m² · 5 սենյակ
Վաճառվում է բացառիկ առանձնատուն՝ տեղակայված 5,000 քմ բարեկարգ և կանաչապատ հողատարածքի վրա։
Տարածքն առանձնանում է խնամված և շքեղ այգով, պտղատու ծառերով, երկու լճակով, ինչպես նաև ամառային տաղավարով՝ կից ամառային խոհանոցին։ Տարածքում առկա է նաև առանձին պահակակետ։
Հողատարածքում տեղակայված է 3 շինություն՝
• 733 քմ հիմնական առանձնատուն՝ բաղկացած 4 հարկից՝ ներառյալ նկուղային հարկը,
• 63 քմ կիսակառույց շինություն,
• 155 քմ առանձնատուն, որը պահպանվել է իր հին ճարտարապետական ոճով,
Հիմնական առանձնատան նկուղային հարկում նախատեսված է ավտոտնակ և հանգստի ընդարձակ զոնա։
Առաջին հարկում տեղակայված է առանձնացված SPA և հանգստի գոտի՝ լողավազանով, շոգեբաղնիքով, համամով և սանհանգույցով։ Նույն հարկում առկա են նաև առանձին խոհանոց, հանգստի գոտի, ընդարձակ հյուրասենյակ՝ բուխարիով, ինչպես նաև ևս մեկ սանհանգույց։
Երկրորդ հարկում գտնվում են 3 Մաստեր ննջասենյակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի սանհանգույց և զգեստասենյակ։ Ննջասենյակներից երկուսն ունեն բաց պատշգամբներ, իսկ դրանցից մեկից բացվում է տպավորիչ տեսարան դեպի Երևան քաղաք և Արարատ։
Երրորդ հարկը վերանորոգված, ընդարձակ ազատ տարածք է, որը հնարավորություն է տալիս այն ձևավորել և օգտագործել ըստ սեփականատիրոջ նախընտրության։
Առանձնատունը համադրում է մեծ հողատարածքը, հարուստ կանաչապատումը, հանգստի և SPA ենթակառուցվածքները, ընդարձակ բնակելի տարածքներն ու գեղեցիկ տեսարանները՝ ստեղծելով լիարժեք մասնավոր միջավայր։
- Օդորակիչ
- Ջեռուցում
- Հեռուստացույց
- Անվտանգություն
- +5